Արմինֆո.Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Պյոտր Լիտվինին Հայաստանում դեսպան նշանակելու մասին:
Ինչպես հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները, Պյոտր Լիտվինը` Գերագույն ռադայի նախկին ղեկավար Վլադիմիր Լիտվինի եղբայրը, գեներալ-լեյտենանտ է, 2012 թվականից զբաղեցրել է Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի 8-րդ բանակային կորպուսի հրամատարի պաշտոնը: Դոնբասում մարտական գործողությունների սկզբում եղել է «Դ՚ հատվածի հրամանատարը:
Նույն աղբյուրների համաձայն, Լիտվինին, ի թիվս այլոց, մեղադրում են Իլովայսկի մատույցներում ուկրաինական զորքի շրջապատման համար: Որոշ վկաների հավաստմամբ, նա 2014 թվականի օգոստոսի 25-ին փախել է մարտի դաշտից` թողնելով իր զորքը:
Հիշեցնենք, որ արդեն երեք տարի Ուկրաինան Հայաստանում դեսպան չունի. 2015 թվականի հուլիսին Պյոտր Պորոշենկոն Իվան Կուխտային ազատեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից, որն առ այսօր թափուր էր: Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, դա պայմանավորված էր Ղրիմի հանրաքվեի մասին Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, որում նա այդ իրադարձությունը որակել էր «ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ևս մեկ օրինակ՚: