Արմինֆո.Հունիսի 15-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ներկայացվեցին «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային և ոչ մրցութային, ինչպես նաև Հայկական համայնապատկեր ծրագրերը։
Բանախոսներն էին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը, Խաղարկային ֆիլմերի մրցույթի ընտրող հանձնախմբի անդամ Կարեն Ավետիսյանը, Վավերագրական ֆիլմերի մրցույթի ընտրող հանձնախմբի անդամ Դիանա Մարտիրոսյանը, և Հայկական համայնապատկեր ծրագրի համակարգող Արծվի Բախչինյանը։
Այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից։
Մրցութային և արտամրցութային
տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ:
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐ
Ֆոքստրոտ Սամուել Մաոզ (Իսրայել/Շվեյցարիա/Գերմանիա/Ֆրանսիա)
Երեք օր Քիբերոնում Էմիլի Աթեֆ (Գերմանիա/Ավստրիա/Ֆրանսիա)
Մեքտուբ, իմ սեր. երգ առաջին Աբդելլատիֆ Քեշիշ (Ֆրանսիա/Իտալիա/Թունիս)
Այրի վհուկը Ցայ Չենծե (Չինաստան)
Դովալթով Ալեքսեյ Գերման (Ռուսաստան/Լեհաստան/Սերբիա)
Անշարժ նստող փիղը Հու Բո (Չինաստան)
Խանութի գողեր Հիրոկաձու Կորեեդա (Ճապոնիա)
Բոլորը գիտեն Ասղար Ֆարհադի (Ֆրանսիա/Իսպանիա/Իտալիա)
Հրդեհիչը Լի Չհան-դոն Հարավային (Կորեա)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Նյարդային թարգմանություն Շիրին Սենո (Ֆիլիպիններ)
Անցուղիներում Թոմաս Շտուբեր (Գերմանիա)
Դեմք Մալգոժատա Շումովսկա (Լեհաստան)
Ամենագոն Իլիյան Ջևելեկով (Բուլղարիա)
Ֆորտունա Ժերմինալ Ռոո (Շվեյցարիա)
Իվան Յանեզ Բուրգեր (Սլովենիա/Իտալիա)
Տիգրե Ուլիսես Պոռա Գարդիոլա, Սիլվանա Շնիցեր (Արգենտինա)
Թիթեռներ Թոլգա Քարաչելիք (Թուրքիա)
Աննայի պատերազմը Ալեքսեյ Ֆեդորչենկո (Ռուսաստան)
Հրաբուխ Ռոման Բոնդարչուկ (Ուկրաինա/Գերմանիա)
Մատնագրեր Սառայի և Սալիմի վրա Մուայադ Ալայան (Պաղեստին/Հոլանդիա/Գերմանիա/Մեքսիկա)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Որդին Ալեքսանդր Աբատուրով (Ռուսաստան/Ֆրանսիա)
Հեռավոր համաստեղություն Շևաուն Միզրահի (ԱՄՆ/Թուրքիա/Հոլանդիա)
Հստակ աշխարհ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի (Վրաստան)
Ոչ դատավոր, ոչ հասարակաց կին Իվ Ինան, Ժան Լիբոն (Բելգիա)
Շրջակա անցուդարձ Ռիմ Սալեհ (Լիբանան/Եգիպտոս/Քաթար/Հունաստան/Սլովենիա)
Ներդաշնակություն Լիդիա Շեյնին (Ռուսաստան)
Նախկին շամանը Լուիս Բոլոնյեզի (Բրազիլիա)
Ձգողականության վերաբերյալ Մաթյո Բրույար (Կանադա)
20-րդ շրջանի կասկածյալները Հեսամ Էսլամի (Իրան)
Ապենիններ Էմիլիանո Դանտե (Իտալիա)
Ներբող Ոչնչին Բորիս Միտիչ (Սերբիա/Խորվատիա/Ֆրանսիա)
Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա Այնարա Վերա (Իսպանիա)
Շութբոլ Ֆելիքս Կոլոմեր (Իսպանիա)
«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» ծրագրում ընդգրկվել է շուրջ 27 ֆիլմ։
ԲԱՑՄԱՆ ՖԻԼՄ
Առանձնատունը
Ռոբեր Գեդիկյան (Ֆրանսիա)
ՓԱԿՄԱՆ ՖԻԼՄ
Դոն Կիխոտին սպանած մարդը
Թերի Գիլիամ (Իսպանիա/Բելգիա/Ֆրանսիա/Պորտուգալիա/Միացյալ Թագավորություն)
Հարգանքի տուրք կմատուցվի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանին հարյուրամյա հոբելյանի
կապակցությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին: