Ուրբաթ, 15 Հունիսի 2018 13:19

Ջոնաթան Սվենսենը՝ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող  

Ջոնաթան Սվենսենը՝ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող   

Արմինֆո.Հունիսի 14-ին ամփոփիչ գալա համերգի ընթացքում հայտարարվեցին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթողի եւ մրցանակակիրների անունները։ Առաջին մրցանակի արժանացավ Ջոնաթան Սվենսենը (Դանիա), երկրորդ մրցանակը ստացավ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն), իսկ երրորդ տեղը գրավեցին Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն) եւ Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն)։ Շնորհվեցին նաեւ մի շարք հատուկ մրցանակներ. «Մրցույթի լավագույն կոնցերտմայստեր» անվանակարգում մրցանակ հանձնվեց պրոֆեսոր Արմեն Բաբախանյանին: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը ստացավ Չի-Ուոն Հոնգը: Վասիլի Ստեփանովին (Ռուսաստանի Դաշնություն) հանձնվեց հատուկ մրցանակ՝ Արամ Խաչատրյանի սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանության համար: Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն, Խաչատրյանի միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ Էլժբետա Պենդերեցկան հատուկ մրցանակ հանձնեց Չի-Ուոն Հոնգին՝ Լյուդվիգ վան Բեթհովենի թավջութակի եւ դաշնամուրի սոնատի լավագույն մեկնաբանության համար։
Տրվեցին նաև այլ հատուկ պարգևներ:  

Խաչատրյանական մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ Քշիշտոֆ Պենդերեցկին խոստովանում է, որ իր համար անկանխատեսելի էր մասնակիցների մակարդակը. «Բոլոր երաժիշտները ֆանտաստիկ էին, հիասքանչ: Նրանց կատարումները շատ լավն էին։ Մրցույթը բարձր մակարդակով էր կազմակերպված»: Մրցույթը նվիրված էր Արամ Խաչատրյանի հոբելյանին: Պենդերեցկին հիշեց, որ շատ տարիներ առաջ հանդիպել է Խաչատրյանին. «Նա մեզ այցելեց Կրակովի մեր տանը, շատ տարիներ առաջ էր, շատ ջերմ մարդ էր: Մենք հանդիպեցինք և ընդամենը տասը րոպե անց դարձանք ընկերներ: Նա իսկապես հիանալի երաժիշտ ու մարդ էր: Նրա երաժշտությունը բոլորի համար է»:

Ժյուրիի նախագահ Սուրեն Բագրատունին, ամփոփելով մրցույթի արդյունքները, նկատեց, որ շատ բարձր որակի երաժիշտներ էին եկել, եզրափակչի բոլոր չորս մասնակիցները շատ լավ հանդես եկան։ «Ինձ թվում է՝ մեր հանձնաժողովը շատ հեշտությամբ ընտրեց հաղթողին: Շատ հետաքրքիր երաժիշտներ են, մեծ ապագայով: Եթե հետևեք նրանց ճակատագրին, կտեսնեք, որ մեծ հեռանկար են ունենալու: Բոլոր մասնակիցները սովորեցին Արամ Խաչատրյանի երկու ստեղծագործությունները, շատ կարևոր է դա: Սա շատ լավ առիթ էր։ Այսպես կարելի է պրոպագանդել Արամ Խաչատրյանի երաժշտությունը»,- ասաց Սուրեն Բագրատունին:

Առաջին մրցանակակիր Ջոնաթան Սվենսենը, գալա համերգին ելույթ ունեցավ մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով Խաչատրյանի ստեղծագործությունը։

Նա անկեղծորեն խոստովանեց, որ շատ հոգնած է, քանի որ աշխատանքով, հույզերով հագեցած շաբաթ է ունեցել։ Բայց նաեւ շատ տպավորված է ու երախտապարտ բոլորին՝ ժյուրիին, մրցույթի կազմակերպիչներին, հանդիսատեսին, այն ամենի համար, ինչ այս ընթացքում տեղի ունեցավ։ Երիտասարդ թավջութակահարը նաեւ ընդգծեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի դերը։ «Հրաշալի դիրիժոր ունեք, շատ երջանիկ էի աշխատել նրանց հետ»,- ասաց Սվենսենը։

Գալա համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր Ազամատ Ժելտիրգուզովը (բարիտոն)։

Խաչատրյանական մրույթի փակման գալա համերգին ներկա էր ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ում հովանու ներքո իրականացվում էր մրցույթը։ Մրցույթը կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ, գործընկերն էր ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի