Արմինֆո.Առաջիկա օրերին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել: Այդ մասին Փաշինյանը հաղորդել է իր հերթական տեսաուղերձում:
Նա նշել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Եվրամիության ղեկավարության հետ: Նրա ասելով, առաջիկայում ծրագրվում են նաև այլ արտասահմանյան այցեր: «Ընդհանուր առմամբ, մենք վարելու ենք շատ ակտիվ արտաքին քաղաքականություն: Դրանում չեն լինի շրջադարձեր, մեր արտաքին քաղաքականությունը կլինի կանխատեսելի՚, - ամփոփել է Փաշինյանը: