Չորեքշաբթի, 13 Հունիսի 2018 12:30

Խաչատրյանական մրցույթի մասնակից. «Խաչատրյանի մրցույթը հետխորհրդային տարածքում Չայկովսկու և Դավիդովի մրցույթների կողքին ամենանշանակալի ստուգատեսներից է»

Խաչատրյանական մրցույթի մասնակից. «Խաչատրյանի մրցույթը հետխորհրդային տարածքում Չայկովսկու և Դավիդովի մրցույթների կողքին ամենանշանակալի ստուգատեսներից է»

Արմինֆո.Հունիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Լսումների առաջին օրը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հետ ելույթ ունեցան Ռուսաստանը ներկայացնող երկու թավջութակահարներ՝ Ֆյոդոր Ամոսովը և Ռուստեմ Խամիդուլինը։

Հեղինակավոր ժյուրիին եզրափակիչ փուլում միացել էր նաև լեհ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին։

Մրցույթի եզրափակիչ փուլում մասնակից թավջութակահարները ներկայացնում են բացառապես խաչատրյանական երաժշտություն. ըստ իրենց ընտրության՝ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։

Ֆյոդոր Ամոսովի մեկնաբանմամբ հնչեց Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան։ Ստեղծագործությունը թավջութակահարը նվագում էր առաջին անգամ։ Նշում է, որ հիանալի գործ է, հետագայում նույնպես սիրով կկատարի այն։ Վեց տարեկանից նվագում է, ասում է, որ մշտապես կատարելագործվում է։ Ըստ նրա՝ չպետք է դադարել աշխատել, միշտ պետք է ձգտել լինել ավելի ու ավելի լավը։ Ֆյոդր Ամոսովը լսել է իր բոլոր մրցակիցներին, բոլորը պրոֆեսիոնալ թավջութակահարներ են, և նա հաճելի է համարում աշխատել նման երաժիշտների հետ։

Խոսելով Խաչատրյանի մրցույթի մասին՝ Ֆյոդր Ամոսովն ընդգծեց, որ այն հետխորհրդային տարածքում ամենանշանակալի մրցույթներից մեկն է։ «Որքան ինձ հայտնի է, Ռուսաստանից, Լատվիայից և Հայաստանից բացի, այլ երկրներում նման մասշտաբի մրցույթ այլևս չկա։ Ռուսաստանում՝ Չայկովսկու, Լատվիայում՝ Դավիդովի, Հայաստանում Խաչատրյանի մրցույթներն են»,- ասաց թավջութակահարը։ 

Իսկ եզրափակիչ անցած մյուս մասնակիցը՝ Ռուստեմ Խամիդուլինը, խոստովանում է, որ ուղղակի սիրահարվել է Խաչատրյանի Թավջութակի կոնցերտին։ Առաջին անգամ է այն կատարում նվագախմբի հետ ու շատ ուրախ է, որ հենց հայկական նվագախմբի հետ է այն ներկայացրել։ Ըստ Ռուստեմ Խամիդուլինի՝ այն շատ բարդ ստեղծագործություն է, մեծ պատրաստվածություն ու էմոցիաներ է պահանջում։ Կարծում է, որ այս կոնցերտը պետք է ներառել նաև այլ մրցույթների ծրագրերում։

Այսօր երեկոյան ժյուրիի և հանդիսատեսի առջև ելույթ կունենան եզրափակիչ փուլ անցած ևս երկու մասնակիցներ՝ Կորեայի Հանրապետությունը ներկայացնող Չի-Ուոն Հոնգը և Դանիայի ներկայացուցիչ Ջոնաթան Սվենսենը։

Ի դեպ, երեկ` ժամը 19.00, մեկնարկել է և այսօր մինչև կեսգիշեր շարունակվելու է մրցույթի շրջանակներում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունը։ Հանդիսատեսը կարող է իր նախընտրած մասնակցի օգտին քվեարկել ինչպես «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում տեղադրված արկղիկում գցելով մասնակցի անունով թերթիկը, այնպես էլ հնարավորություն ունի իր ձայնը տալ ֆեյսբուքյան քվեարկության միջոցով՝ հետևյալ հղմամբ https://www.facebook.com/KhachaturianInternationalCompetition/posts/1819024051454496  ։

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում անցկացվող Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը տեղի է ունենում ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի