Արմինֆո. «Ով մեզ հետ չէ` նա մեր դեմ է՚ հայտարարությունը հիշեցնում է ստալինյան ժամանակները: Հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մենաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ երեկվա վիճաբանությունը:
Ռուստամյանի ասելով, նախարարը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումը, որը սերունդների միջև համերաշխության սկզբունքի կողմնակից է: «Մենք կողմ ենք, որպեսզի յուրաքանչյուր քաղքացի կարողանա ունենալ սեփականության իրավունք, և, վերջապես, դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, քանզի չենք կարծում, թե մեր ժողովրդի սոցիալական վիճակն այնքան լավ է, որ քաղաքացիները կարողանան ներդնել ապագայի համար՚, - նշել է խմբակցության ղեկավարը: Նա ընդսմին հիշեցրել է, որ Հայաստանի բնակչության մեկ երրորդն ապրում է աղքատության շեմից ցածր կենսամակարդակում, հավելելով, թե ՀՅԴ համար անընդունելի է մարդուն ստիպել մտածել վաղվա օրվա մասին` մոռանալով այսօրվա խնդիրները: «Պարտադիր բաղադրիչը չի հանվել կուտակային կենսաթոշակային համակարգից: Մենք կարծում ենք, որ այն պետք է հանվի՚, - ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը, հավելելով, որ եթե կենտրոնանաք այն հանգամանքի վրա, որ կառավարությունը վայելում է ժողովրդի վստահությունը, ապա հարկադրելու կարիք չկա, և քաղաքացիները կամավոր կմասնակցեն համակարգին:
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության արտահերթ նիստում վիճաբանություն էր ծագել վարչապետի և նախարար Արծվիկ Մինասյանի միջև, որը դեմ էր արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Դրան ի պատասխան` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես թույլ չեմ տա իմ գլխավորած կառավարությունան նախարարներից մեկին, ելնելով որոշակի նկատառումներից, փորձել երևալ ավելի սկզբունքային, քան կառավարության մյուս անդամները: Նա ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է՚: Համանման պատասխան էր հնչել նաև վերը նշված համակարգին դեմ արտահայտված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի առարկությանը: Վարչապետի հայտարարություններից հետո քվեարկության արդյունքում կառավարությունը հավանություն է տվել փաստաթղթին, և հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ կմտնի: Նոր կարգի համաձայն, քաղաքացիների աշխատավարձերից հատուկ հիմնադրամի հաշվին կփոխանցվի 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կփոխանցի պետությունը: Նախկինում այդ հարաբերակցությունը կազմում էր 5 տոկոս` 5 տոկոսի դիմաց: