Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարների եւ մի խումբ ներկայացուցիչների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության պահպանումը, բացառապես պետական շահերով առաջնորդվելը եւ այս համատեքստում օրենքների եւ Սահմանադրության տառին եւ ոգուն հետեւելը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում քաղաքացիական անձանց և ԱԱԽ աշխատակիցների միջև ծեծկռտուքից հետո սկսվել էին բողոքի ակցիաներ` հանրապետության ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների պահանջով, որը նախագահ Բակո Սահակյանն ավելի ուշ բավարարեց: