Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 8-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, արտգործնախարար Մնացականյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը՝ ընդգծելով կազմակերպության ակտիվ դերակատարումն ԱՄՆ հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՀՀ պատվիրակության անդամներն ԱԳ նախարարին ներկայացրել են Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները:
Հանդիպմանը քննարվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության խորացման ուղղությամբ գործադրվող ջանքերը, համահայկական նշնակության ծրագրերի իրականացման հեռանկարները:
Նախարար Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները: