Արմինֆո. Լեհաստանը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Այսպիսով՝ Լեհաստանը մերձբալթյան երկրներից հետո չորրորդ երկիրն է, որը վավերացրել է այդ համաձայնագիրը: Նշենք, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ից համաձայնագիրն 80%-ով ուժի մեջ է մտել: Փաստաթուղթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ԵՄ բոլոր երկրները կվավերացնեն այն: