Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները դաշնակիցների և ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում Հայաստանի իր պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում` անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ ռուսաստանցի փորձագետների կոշտ գնահատականներին և երկու երկրների միջև հարաբերությունների առկա մակարդակին:
Ռուսաստանի արտգործնախարարը, մասնավորապես, նշել է, որ իր գլխավորած գերատեսչությունը Ռուսաստանի դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում, չնայած փորձագետների վերլուծություններին, ելնում է այն դիրքրոոշումներից, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնապես շարադրվել են` վարչապետի պշատոնն ստանձնելուց հետո, և այն դիրքրոոշումներից, որոնք այսօր հաստատել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Պատասխանելով ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցին, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ թվարկվել է երկկողմ հարաբերությունների բավականին հաստատուն դինամիկա բոլոր բնագավառներում: