Արմինֆո. Քաղբանտարկյալների ազատ արձակումը հաշված օրերի հարց է, - այսօր Հայաստանի Վերաքննիչ դատարանում հայտարարել է Ժիրայր Սեֆիլյանը:
«Ես կարծում եմ, որ իմ և «Սասնա ծռեր» խմբի անդամների ազատ արձակումը շուտով տեղի կունենա: Նրանք բոլորն էլ պետք է լինեն ազատության մեջ», - պատասխանելով լրագրողների հարցին, նշել է Սեֆիլյանը:
Ժիրայր Սեֆիլյանը չի մեկնաբանել «թավշյա հեղափոխության» հետ կապված քաղաքական վերջին զարգացումները, բայց ավելացրել է, որ ասելիք ունի: «Ես այդ մասին մանրամասն չեմ խոսի, քանի դեռ բոլորն ազատ չեն արձակվել: Մենք պետք է աջակցենք նոր կառավարությանը, ի դեմս վարչապետ Փաշինյանի, որպեսզի ձեռնամուխ լինենք պետության կառուցմանը»: Սեֆիլյանը նշել է, որ առաջիկա ամիսներին մարտավարական տեսանկյունից պետք է հետաձգվեն բոլոր գաղափարական տարաձայնությունները: «Բոլոր գիտակից ուժերը պետք է հրաժարվեն տարաձայնություններից և մաքրեն երկիրը: Մենք մեծապես կարևորում է գործընթացին վիրաբուժական մոտեցումը, քանի որ մեր դիմաց կանգնած հրեշը չնայած վիրավոր է, բայց դեռ գերեզմանոցում չէ: Մենք պետք է նոր կառավարության հետ միասին թաղենք այդ վիշապին» - եզրափակել է Սեֆիլյանը: