Արմինֆո.Արմավիրի մարզպետ, հանրապետական Աշոտ Ղահրամանյանը հրաժարական է տվել:
Նշենք, որ Ղահրամանյանը վերջին երկու հանրապետական մարզպետներից մեկն է, ովքեր դեռևս պահպանում էին իրենց պաշտոնները: ՀՀԿ-ից վերջին մարզպետը, ով շարունակում է պաշտոնավարել, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է՝ չնայած մարզի բնակիչների կողմից իր հասցեին բազմաթիվ բողոքներին: Սակայն, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, մոտ ժամանակներս Հակոբյանը մտադիր է լքել հարազատ կուսակցության շարքերը: