Արմինֆո. Հունիսի 6-ից 8-ը Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի նպատակը մասնակցությունն է Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք զինված ուժերի կիրառման պլանավորման և օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը: