Արմինֆո. Երևանի Էրեբունի համայնքում բողոքի զանգվածային գործողության ընթացքում ակտիվիստին ծեծի ենթարկելու համար մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի գործի օրինականությունն ապահովող դատախազը կասեցրել է երկու մեղադրյալների պաշտոնեական լիազորությունները:
Ինչպես հաղորդել է Հայաստանի գլխավոր դատախազությունը, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով, նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը:
Մինչդեռ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանենսյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե դատախազն իրավունք չունի կասեցնել ընտրված քաղաքապետի պաշտոնեական լիազորությունները, քանի որ դա քաղաքական պաշտոն է: «Նման որոշում կարող է կայացնել միայն լիազոր կառույցը՚, - հայտարարել է Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը ՀՀԿ 8 պատգամավորների երաշխավորությամբ ազատ էր արձակել Համբարձումյանին ու նույն գործով ևս երեք մեղադրյալների: Ինքը` Համբարձումյանը, կտրականապես հերքում է իր մասնակցությունն ապրիլի 22-ին Երևանի Էրեբունի համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքին: