Արմինֆո. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 13-ին կժամանեն Երևան: Այդ մասին հունիսի 5-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, այցի շրջանակներում միջնորդները հանդիպում կունենան երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բալայանը նշել է նաև, որ սա միջնորդների առաջին հանդիպումն է երկրի նոր իշխանությունների հետ:
Այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում տարածաշրջան միջնորդների այցից հետո՝ Բալայանն ընդգծել է. «Տվյալ աահին չի քննարկվում ոչ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների, ոչ ավելի բարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպման հարցը: Երևանում միջնորդների հանդիպումներից հետո կհամաձայնեցվի հետագա փոխգործակցությունը»,- ասել է Բալայանը: