Երկուշաբթի, 4 Հունիսի 2018 10:20
Էմմանուիլ Մկրտչյան

Կոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներ

Կոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներ

Արմինֆո. Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը բազում գաղափարներ եւ ստեղծագործական ծրագրեր ունի: Նա մտադիր է ընթացիկ թատերաշրջանում էապես բարձրացնել օպերային եւ բալետային արվեստի հեղինակությունը եւ մակարդակը  Հայաստանում: Ունենալով մասնագիտական մեծ փորձ եւ նշանակալի ձեռքբերումներ մշակութային եւ երաժշտական փոխանակման ոլորտում` Օրբելյանը պատրաստում է մի շարք օպերային եւ բալետային բեմադրություններ, որոնք առաջիկա տարիներին կդառնան մշակութային Հայաստանի այցեքարտը: «Բարձրացնել օպերային  արվեստը բավականին բարձր մակարդակի, առանց դրա համար բավականաչափ ֆինանսավորում ունենալու,  գործնականում, անհնար է՚, - ասել է դիրիժորն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

 

«Ցավոք, Հայաստանում, ի տարբերություն իմ հայրենիք ԱՄՆ-ի և  շատ այլ արեւմտյան երկրների, մեկենասության ավանդույթ չի ձևավորվել, պետությունն էլ առայժմ չունի մշակույթին աջակցելու համար զգալի գումարներ ներդնելու համար բիզնես կառույցների մոտիվացման հարկային և այլ մեխանիզմներ: Նրանցից միայն ոմանք, ինչպես, օրինակ, Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը` Արդշինբանկը, պատրաստ է դա անել մշտապես՚, - նշել է նա: Դիրիժորը հիշեցրել է, որ 2017 թվականի սեպտեմբերին  Արդշինբանկը եւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը համաձայնագիր են ստորագրել եւ հայտարարել համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում բանկը 100 մլն դրամի զգալի ֆինանսական աջակցություն է տրամադրում թատրոնին:

 

«Այդ միջոցների շնորհիվ մենք կարողացանք կարգի բերել մեր Օպերայի եւ բալետի թատրոնը, վերանորոգել ժամանակի ընթացքում սևացած հատակը թատրոնի ճեմասրահում, ավելացնել դիզայնի տարրեր, ծրագրում ենք  վերանորոգել սրճարանները, առանց որոնց թատրոնը, ինչպես գիտեք, թատրոն չէ, ապագայում փոխել թանկարժեք վարագույրները՚,  - պատմել է Կոնստանտին Օրբելյանը, հավելելով, որ Օպերային թատրոնը Հայաստանի մշակույթի  կարեւորագույն հուշարձան է եւ լուրջ միջամտություների կարիք ունի. շենքի տանիքից ջուր է կաթում, իսկ հորդառատ անձրեւի ժամանակ նույնիսկ բեմին են ջրի կաթիլներ ընկնում: «Սրանք մեծ գումարներ են, որոնք անհրաժեշտ է գտնել», - ասել է Օպերային թատրորի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, ընդգծելով, որ հիմանդրամները, որոնք նպաստում են Օպերային թատրոնի շենքի աշխատանքային վիճակում պահպանմանը, կարող են լինել երեք հիմնական աղբյուրներից` պետական, հովանավորների աջակցություն եւ միջոցներ, որոնք Օրբելյանը հայթայթում է անձնական կապերի շնորհիվ:

 

Նա հույս է հայտնել, որ գործը ծայրահեղության չի հասնի, և թատրոնը կկարողանա բնականոն գործել: Թատրոնի խնդրանքով վերջերս Արդշինբանկը ձեռք է բերել եզակի Barco 40K  լուսային պրոյեկտոր` բեմի վրա օբյեկտների եռաչափ պատկերների ցուցադրման համար:  Մաեստրոն հատկապես նշել է, որ այս պրոյեկտորն իր բնույթով միակն է ողջ տարածաշրջանում, ուստի առանձնակի արժեք է ներկայացնում թատրոնի համար: Արդյունքում` մեզ արդեն հաջողվել է իրականացնել մի յուրահատուկ նախագիծ` մեգաշոու Ջ.Վերդիի  հանրահայտ ստեղծագործության` «Ռեքվիեմի՚ մոտիվներով: Ի դեպ, այդ ներկայացման շնորհիվ մեր թատրոնը ստացել է «Ծիծեռնակ՚ երաժշտական մրցանակ` տարվա լավագույն երաժշտական նախագծի համար:

 

Մեր ծրագրերը ներառում են Barco պրոյեկտորի և այլ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ Ա.Տիգրանյանի հանրահայտ «Անուշ՚ օպերայի նոր բեմադրության համար միջազգային մրցույթի անցկակցում: Դա կլինի դասական բեմադրություն` դասական հանդերձանքով, սակայն պրոյեկցման հնարավորությունները ներկայացումը կդարձնեն միանգամայն նորովի տպավորիչ:

 

Ինչպես պատմել է մաեստրոն, գլխավոր հովանավորից ստացված միջոցների մյուս մասը ստեղծագործական կոլեկտիվին օգնել է նախապատարստվել օպերային վարպետության նոր գագաթների նվաճմանը: Նրա ասելով, Երևանի օպերայի և բալելտի թատրոնը Ֆրանկոֆոնիայի օրերի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին ներկա են լինելու շատ պետությունների ղեկավարներ, նախապատրաստում է Ժյուլ Մասնեի հայտնի «Մանոն՚ օպերայի բեմադրությունը: «Ի դեպ, պրեմիերային ակնկալում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությունը, դա նրա սիրելի օերան է, և մենք պատահականորեն կռահեցինք, երբ որոշեցինք այդ ներկայացումը բերել Մոսկվայից: Այստեղ սեփական ուժերով նման բան անելն անհնար է, չափազանց թանկ է, իսկ վարձակալելը  հնարավոր է՚, - պատմել է Օրբելյանը: Մոսկվայի Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնից բեմադրության վարձակալմանը նույնպես աջակցել է Արդշինբանկըւ: Բեմադրությունը շատ  գունեղ է, պարզապես` ցնցող, դե Գրիեի հիմնական պարտիան կկատարի երևանյան օպերայի երիտասարդ մենակատար տենոր Լիպարիտ Ավետիսյանը, ով հասցրել է նվաճել աշխարհի շատ բեմեր, «Ոսկե դիմակ՚ մրցանակի դափնեկիր է:

 

Ինչպես պատմել է մաեստրոն, թատրոնն աշխատում է «Կարմենի՚ նոր բեմադրության վրա: Մաեստրոյի ասելով, սեպտեմբերին թատրոնը հրավիրված ԱՄԷ: Պատվիրել են   երկու օպերային ներկայացում` Բիզեի «Կարմենը՚ և Մոցարտի «Կախարդական սրինգը՚: Երևանյան թատրոնի բեմում ներկայացվող «Կարմենը՚ տեխնիկապես հարմար չէր Դուբայի թատրոնին, և նոր «Կարմեն՚ բեմադրելու որոշում կայացվեց: «Դարձյալ հարց ծագեց, որտեղի՞ց փող ճարել: Պետությունը նոր բեմադրության համար փող չունի: Ես դիմեցի բարեկամներիս, հովանավոր Արդշինբանկին, որը չզլացավ և մեզ հատկացրեց համապատասխան գումար` «Կարմենի՚ և «Կախարդական սրինգի՚ նոր բեմադրության իրականացման համար: Հենց այդ երիկու նոր ներկայացումներն կդառնան մեր թատրոնի այցեքարտը Դուբայի մեծ հյուրախաղերի ժամանակ, որոնք կզուգադիպեն Հայաստանի և ԱՄԷ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

 

Այդուհանդերձ, Խաչատրյանի հանճարեղ «Գայանե՚, «Սպարտակ՚, «Դիմակահանդես՚ բալետները, Տիգրանյանի «Անուշը, Տիգրան Չուխաջյանի  «Արշակ 2-րդը՚, Հարությունյանի «Սայաթ Նովան՚, բեմադրության պատրաստվող Տիգրան Չուխաջյանի «Կարինե՚ օպերետը դեռ գտնում են և կգտնեն իրենց ունկնդիրներին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: «Մեր օպերային թատրոնը միակն է ողջ աշխարհի հայերի համար: Օպերայի և բալետի բարձր  արվեստն ի զորու է լինել ոչ միայն Հայաստանի հեղինակության տարր` որպես երկրի, որտեղ ապրում և աշխատում են տաղանդավոր մարդիկ, հեղինակներ և կատարողներ, մշակույթի  իսկական վարպետներ, այլև հայելի, որն արտացոլում է մեր ժողովրդի մեծ պատմությունն ու իղձերը, համաշխարհային մշակութային միտումներից հետ չմնալու նրա ձգումը և, նույնիսկ, երբեմն` լինել մեկ քայլ առջևում՚, - կարծում է մաեստրոն, հավելելով, որ հենց այդ պատճառով երախտագիտությամբ է վերաբերվում բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն կիսում են «իրենց կիրքը՚:

 

Կոնստանտին Օրբելյանն ունի ևս մեկ երազանք, որն, անկասկած, կկենսագործվի. Օպերայի թատրոնը դարձնել մշակութային հանգրվան երեխաների համար` մանկական ներկայացումների բեմադրման միջոցով, որոնք փոքրիկների կվարժեցնեն թատրոնին, օպերային. «Զմրուխե քաղաքի կախարդը՚, «Բժիշկ Այբոլիտը՚, հայկական ժողովրդական հեքիաթները, ինչպես` Վարդան Աճեմյանի «Կիկոսը՚: Թատրոնը մտադիր է բեմադրել երեխաների համար բալետային ներկայացումներ. Կարեն Խաչատրյանի  երաժշտության հիման  վրա «Չիպոլինո՚ բալետը, որը ձեռք է բերվել Մեծ թատրոնից և կընդգրկվի թատրոնի հիմնական խաղացանկում: Բալետի բեմադրությունը Երևանում կիրականացնի հայտնի խորեոգրաֆ, Ռւուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գենրիխ Մայորովը,    ով թատրոնի բալետային խմբին ծանոթանալուց հետո համոզմունք է հայտնել, որ դա կլինի այդ բալետի լավագույն բեմադրություններից մեկը գոյության ողջ ընթնացքում: «Երեխաների համար բեմադրությունները ծայրահեղ կարևոր են: Չէ որ  հենց փոքր տարիքից է անհրաժեշտ սեր ներարկել արվեստի նկատմամբ, դրանով իսկ դաստիարակել մեր ապագա հանդիսատեսին: Թատրոնն սկսվում է կախիչից, իսկ թատրոնի հանդեպ սերը` մանկությունից՚, - ընդգծել է Կոնստանտին Օրբելյանը:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Dáša Schindlerová
Před mnoha lety v televizním vysílání vysvětloval slavný český dirigent Václav Neumann skladbu od Bedřicha Smetany Vltava. Pochází ze symfonického cyklu Má vlast a speciálně tu skladbu Vltava zná nebo aspoň znal každý Čech. Ale málokdo si uvědomoval, že skladatel B.Smetana do ní vložil opakující se motivy jedné české dětské písničky. Dodnes si pamatuju jeho vysvětlování a zkoušela jsem mého nejstaršího vnuka ze znalostí. Jemu to bohužel nic neříkalo, protože už takové hudebně vzdělávací pořady v tv nejsou. Děkuji Mistru Orbelianovi za to, jakou radost přináší všem milovníkům hudby.
lena
Большое спасибо Маэстро за его старания!

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարիցՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարից
Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցըՎրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցը
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներին
ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են "Դեղերի մասին" օրենքում առաջարկվող փոփոխությունները
Իտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններինԻտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
ԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրելԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարներն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
"Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են երկրի ներքաղաքական զարգացումները
100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին
"Դիմակայուն Հայաստան" ծրագրի շրջանակում Մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել ՀՀ ներքին գործերի նախարարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության միջև
"Վերածնվող Արցախի" նախագահը նստացույց է իրականացնում Հայաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով արցախցի փախստականների խնդիրների լուծում
Հունաստանը նոր դեսպան ունի ՀայաստանումՀունաստանը նոր դեսպան ունի Հայաստանում
Փաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբՓաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբ
Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
Դատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքըԴատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխություններին, որով զորակոչային առավելագույն տարիքը հասցվում է 32-ի՝ քաղաքացիների որոշակի խմբի համար
"Հայաստանի Ֆրանսիական համալսարան" հիմնադրամի իրավական կարգավիճակը կթարմացվի
«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղրղզստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի արձանագրության և քաղաքացիների կացության կարգի մասին նոր համաձայնագրի ստորագրման առաջարկությանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղրղզստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի արձանագրության և քաղաքացիների կացության կարգի մասին նոր համաձայնագրի ստորագրման առաջարկությանը
"Ուժեղ Հայաստան". Հայաստանը պետք է լինի ոչ թե դիմակայության գործիք, այլ՝ հարթակ միջազգային գերտերությունների համագործակցության համար
Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր են քննարկել ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանըՀայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր են քննարկել ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանը
Հայաստանը կմիանա վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածին, որը վերաբերում է առողջության իրավունքի ապահովմանըՀայաստանը կմիանա վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածին, որը վերաբերում է առողջության իրավունքի ապահովմանը
"Ուժեղ Հայաստան". Մինչ Փաշինյանը թուլացնում է Հայաստանը ներսից, Ալիևը դա անում է դրսից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը
"Ուժեղ Հայաստան". ՀՀ իշխանությունները փորձում են Շաքիում ադրբեջանցի զինվորականի հանցագործությունը հավասարեցնել սովորական քրեական հանցագործության
Հայաստանում ստեղծվել է հանձնաժողով՝ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից երկիր ժանտախտի ներթափանցումը կանխելու համարՀայաստանում ստեղծվել է հանձնաժողով՝ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից երկիր ժանտախտի ներթափանցումը կանխելու համար
Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն է
Հայաստանում կանցկացվի խորհրդարանի արտահերթ նիստ, օրակարգում՝ 2 հարցՀայաստանում կանցկացվի խորհրդարանի արտահերթ նիստ, օրակարգում՝ 2 հարց
ՌԴ Անվտանգության խորհուրդ. Firebird AI ընկերության տվյալների կենտրոնը Հրազդանում սպառնում է Հայաստանի անվտանգությանըՌԴ Անվտանգության խորհուրդ. Firebird AI ընկերության տվյալների կենտրոնը Հրազդանում սպառնում է Հայաստանի անվտանգությանը
Փորձագետ . Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը սոցիալական ցանցերում գրառումների համար հանրությանը վախեցնելու և այլախոհությունը ճնշելու համակարգված փորձ էՓորձագետ . Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը սոցիալական ցանցերում գրառումների համար հանրությանը վախեցնելու և այլախոհությունը ճնշելու համակարգված փորձ է
Լրագրողը Փաշինյանին. Շուրա, որքա՞ն է քեզ պետք լիակատար երջանիկ լինելու համարԼրագրողը Փաշինյանին. Շուրա, որքա՞ն է քեզ պետք լիակատար երջանիկ լինելու համար
Անհետ կորած զինծառայողների ծնողները «Հզոր Հայաստան» կուսակցության անդամների հետ քննարկել են նրանց հուզող հարցերըԱնհետ կորած զինծառայողների ծնողները «Հզոր Հայաստան» կուսակցության անդամների հետ քննարկել են նրանց հուզող հարցերը
Փաշինյան. Կուլիսային բանակցություններ չեն կարող վարվել կեղծ ընդդիմություն ստեղծելու համարՓաշինյան. Կուլիսային բանակցություններ չեն կարող վարվել կեղծ ընդդիմություն ստեղծելու համար
Ընդդիմադիր. Ռուսաստանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները անընդունելի ենԸնդդիմադիր. Ռուսաստանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները անընդունելի են
Թուրքմենստանում կոնտակտները կլինեն . Փաշինյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետԹուրքմենստանում կոնտակտները կլինեն . Փաշինյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ
Փաշինյանը Մեդվեդևին. Հայաստանը Հայաստան է և այն ուրիշ ոչնչի չի վերածվիՓաշինյանը Մեդվեդևին. Հայաստանը Հայաստան է և այն ուրիշ ոչնչի չի վերածվի
Տանզանիայում քննարկվել է Հայաստանի և Բելգիայի միջև խորհրդարանական համագործակցությունը։Տանզանիայում քննարկվել է Հայաստանի և Բելգիայի միջև խորհրդարանական համագործակցությունը։
ՀՀ առողջապահության նախարարություն. Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված ութ քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցիցՀՀ առողջապահության նախարարություն. Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված ութ քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սպորտային համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սպորտային համագործակցության խորացման հեռանկարները
Փաստաբան․ ակտիվիստ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել էՓաստաբան․ ակտիվիստ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել է
Փաշինյան. Հայաստանի քննչական կոմիտեի աշխատանքը հասել է որակապես նոր մակարդակի։Փաշինյան. Հայաստանի քննչական կոմիտեի աշխատանքը հասել է որակապես նոր մակարդակի։
Սաղաթելյանը պատասխանեց Փաշինյանի հարցին, թե իր իշխանության տարիներին ինչ է զիջվել թշնամունՍաղաթելյանը պատասխանեց Փաշինյանի հարցին, թե իր իշխանության տարիներին ինչ է զիջվել թշնամուն
Արտասահմանյան ռազմական կցորդները ծանոթացան Հայաստանի ռազմական ոստիկանության գործունեությանըԱրտասահմանյան ռազմական կցորդները ծանոթացան Հայաստանի ռազմական ոստիկանության գործունեությանը
90 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը90 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը
Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահինԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին
Թուրքմենստանում կայացել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստըԹուրքմենստանում կայացել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը
Հայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները փոխադրումների ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները փոխադրումների ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալ
Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման օգտինԺաննա Անդրեասյանը հանդես է եկել Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման օգտին
Արարատ Միրզոյան. իրանական կողմը բավարարված է TRIPP-ի հարցում հայկական կողմի թափանցիկությամբԱրարատ Միրզոյան. իրանական կողմը բավարարված է TRIPP-ի հարցում հայկական կողմի թափանցիկությամբ
Փաշինյանը հավաստիացրել է․ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի կապը կապահովվի փոխադարձության պայմաններովՓաշինյանը հավաստիացրել է․ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի կապը կապահովվի փոխադարձության պայմաններով
ՀՀ պաշտպանության նախարար․ Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եզրակացություններ կարելի է անել ծառայողական քննության արդյունքների հիման վրաՀՀ պաշտպանության նախարար․ Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եզրակացություններ կարելի է անել ծառայողական քննության արդյունքների հիման վրա
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտմանըԵվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտմանը
Լայպցիգի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԼայպցիգի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBankՀանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank
ՀՀ ԱԳՄԱ նախարար․ Անհետ կորածների թեման հավասարապես հետաքրքիր է ինչպես Հայաստանին, այնպես էլ ԱդրբեջանինՀՀ ԱԳՄԱ նախարար․ Անհետ կորածների թեման հավասարապես հետաքրքիր է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դատապարտել են Հայոց եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դատապարտել են Հայոց եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը
Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՉեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումC360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում
Ընդդիմադիր Ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավորների 6 օգնականների մուտքը խորհրդարանի տարածք արգելվել է. խոսնակի որոշումը
ՀՀ քնչական կոմիտեն որոշում է կայացրել ձերբակալել Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն, ով ձեռք էր բարձրացրել աշակերտուհու վրաՀՀ քնչական կոմիտեն որոշում է կայացրել ձերբակալել Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն, ով ձեռք էր բարձրացրել աշակերտուհու վրա
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից