Արմինֆո. Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններն աշխատել են խաղի այս կամ այն կանոններով, որոնք սահմանվել էին նախորդ իշխանությունների կողմից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ալեքսանյանին պատկանող «Сiтy» սուպերմարկետների ցանցում հայտնաբերված խախտումներին:
Նրա խոսքով, բոլորը պետք է հասկանան, որ խաղի կանոնները թելադրում են իշխանությունները: «Նախկինում մարդը վարվել է այնպես, ինչպես իրեն թելադրել են իշխանություններ, հիմա կանոները փոխվել են, և բոլորը պետք է գործեն նոր կանոններով»,- հայտարարել է Ծառուկյանը: Անդրադառնալով իր գործունեությանը՝ Ծառուկյանը հավաստիացրել է, որ ամսական շուրջ $900 մլն է վճարում բյուջե: