Արմինֆո.Ներդրումային հոսքերի հնարավորությունները որոշվում են ոչ թե նոր կամ հին կառավարությունով, այլ՝ բարենպաստ ներդրումային մթնոլորտով, որը ցանկացած երկիր ապահովում է ներդրումներ ներգրավելու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք Ղազախստանից ՀՀ նոր ներդրումներ ակնկալել իշխանափոխությունից հետո:
«Հստակ չեմ կարող ասել, թե վաղը մեծ ներդրումներ կհոսեն, քանի որ ներդրումային հոսքերի հնարավորությունները որոշվում են ոչ թե նոր կամ հին կառավարությունով, այլ՝ բարենպաստ ներդրումային մթնոլորտով: Նոր կառավարության առաջին քայլերից տեսնում եմ, որ վերջին մեկ ամսում հայկական պատվիրակություններն ակտիվորեն այցելել են Ղազախստան, ըստ որում՝ բարձրագույն ղեկավարությունից»,- ասել է դիվանագետը: Այս համատեքստում նա շտապել է հերքել տեղեկատվությունը, թե Նուրսուլթան Նազարբաևի և Նիկոլ Փաշինյանի միջև Սոչիում հանդիպում տեղի չի ունեցել, և գոյություն ունեն ինչ-որ խնդիրներ: «Մեր նախագահը Փաշինյանի հետ ծանոթացել է, տեղի է ունեցել հնարավորությունների վերաբերյալ մտքերի փոխանակություն, այնուհետ թող աշխատեն կառավարությունները»,- ասել է դիվանագետը: