Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի մեկնաբանել կոնկրետ քրեական գործեր, այդ թվում՝ «Սասնա ծռեր» խմբի գործը: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում բողոքի ակցիաներին, ինչի արդյունքում ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է, օմբուդսմենը հայտարարել է, ուսումնական հաստատությունները պետք է զերծ մնան քաղաքական ազդեցությունից ու շահարկումներից, դա անթույլատրելի է:
Թաթոյանը նաև նշել է, որ ուսխորհուրդները պետք է անկուսակցական լինեն, ավելի վաղ թույլ տրված սխալները չպետք է կրկնվեն: «Եթե ռեկտորը խախտումներ է արել, թող հետաքննություն անցկացվի: Եթե նրա մեղքն ապացուցվի, նա խետք է պատասխանատվության ենթարկվի: Իմ լիազորությունների մեջ է մտնում գնահատել կոնկրետ պաշտոնատար անձանց իրավունքները»,- պարզաբանել է Թաթոյանը՝ ավելացնելով, որ ԵՊՀ-ում կան շատ հարգարժան մարդիկ, և տեղի ունեցող իրադարձություներն ազդում են բուհի վարկանիշի վրա, ինչն անթույալտրելի է: