Արմինֆո. Կառավարության ծրագիրը խորհրդարան կներկայացվի հունիսի 7-ին:
Հունիսի 7-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովում տեղի կունենա արտահերթ նիստ` կառավարության առաջարկությամբ: Համապատասխան որոշման նախագիծը հունիսի 1-ին հավանության է արժանացել կառավարության նիստում: Ինչպես հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կառավարության գործունեության ծրագրի ներկայացումն է: