Արմինֆո. Ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը:
Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում՝ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը: