Արմինֆո.Կփոխվեն 6 մարզի մարզպետները: ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում ներառված են մի շարք մարզպետների ազատման և նշանակման մասին որոշման նախագծերը:
Կառավարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝
Արագածոտնի մարզպետ կնշանակվի Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝
Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝
Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը: Միաժամանակ իրենց պաշտոններից կազատվեն Վայոց ձորի և Լոռու մարզպետներ Հարություն Սարգսյանը և Արթուր Նալբանդյանը: