Արմինֆո. Երևանում տեղի կունենա բուլղարացի հայտնի լուսանկարիչ Լադիսլավ Ցվետկովի «Գունագեղ Բուլղարիա» լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Բուլղարիայի դեսպանատան կողմից՝ ԵՄ Խորհրդում Սոֆիայի նախագահության շրջանակներում: «Ցուցահանդեսը կբացվի հունիսի 7-ին՝ 12:00-ին, Երևանի պետական համալսարանում»,-ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան մամուլի ծառայությունից: