Արմինֆո. Կոռուպցիան Հայաստանում այնքան համակարգային էր, որ հիմա նախարարներն ստիպված են աշխատել՝ որպես քննիչներ: Այդ մասին ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով առողջապահական օլիգարխիայի մասին Facebook սոցիալական ցանցում իր գրությունը:
Նախարարն ավելացրել է, որ կոռուպցիայի մի քանի դեպքի մասին հայտնել է իր նշանակման առաջին օրերին, մասնավորապես՝ պետական բյուջեից տարբեր պաշտոնյաների առողջարանների ֆինանսավորման մասին:
«Երբ լինեն կոռուպցիայի առկայությունը հաստատող փաստաթղթեր, կնշվեն կոռուպցիոներների անունները: Փաստերով չհաստատված մեղադրանքներ չեն լինի, քանի որ մենք ցանկանում ենք ստեղծել նոր պետություն, որում չեն լինի վենդետաներ»,- ընդգծել է Թորոսյանը՝ նշելով, որ ստուգումների արդյունքները կուղարկվեն ԱԱԾ: «Եթե լինեն հիմքեր, սպասվում են ոչ միայն կադրային փոփոխություններ, այլ նաև՝ քրեական գործեր»,- ասել է նախարարը: