


Արմինֆո. ՀՀ վարչապետի մայիսի 29-ի որոշմամբ կատարվել են մի շարք նշանակումներ:
Ինչպես հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետի որոշմամբ Հայկ Սարգսյանը, Ալբերտ Աբգարյանը և Տիգրան Ուրիխանյանը նշանակվել են Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ:
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար, իսկ Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ:
Նրանց պաշտոնները կորցրել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը, ԱԻՆ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը, ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է լինելու Գուրգեն Ավագյանը, իսկ Հովհաննես Եմիշանյանը`ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:



