Արմինֆո.: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ:
«Այս հիշարժան օրը ցանկանում եմ նշել, որ հայ ժողովուրդն անցել է բազմաթիվ փորձությունների միջով` անկախ երկիր կառուցելու նպատակով: Ես ուրախ եմ, որ Վրաստանի և Հայաստանի բարեկամությունը հիմնված է խորը պատմական և մշակութային հարաբերությունների վրա: Հավատում եմ, որ Հայաստանն ու Վրաստանն ընդհանուր ջանքերով կարող են հաղթահարել մեր երկրների առջև ծառացած դժվարությունները և ապագայում ավելի խորացնել մեր համագործակցությունը` ի բարօրություն մեր ժողովուրդների՚, - նշել է Վրաստանի նախագահն իր շնորհավորական նամակում, հաղորդել են վրացական ԶԼՄ-ները: