


Արմինֆո.Շիրակ Թորոսյանը կլքի ՀՀԿ խմբակցության շարքերը՝ շարունակելով իր գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր:
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիքե կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»,- ասվում է պատգամավորի կողմից տարածված հայտարարության մեջ: Նշենք, որ մայիսի 8-ին Շիրակ Թորոսյանը քվեարկել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին՝ չհամաձայնեցնելով այդ որոշումը ՀՀԿ խմբակցության ղեկավարության հետ:



