Արմինֆո.Գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները շենքի մուտքը փակել են պաստառով, որի վրա գրված է. «Ազատություն քաղբանտարկյալներին:
Շենքի առջև պարզվել են Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի և Գևորգ Սաֆարյանի լուսանկարներով պաստառներ: Ցուցարարների ասելով, Արթուր Դավթայնը պետք է հրաժարական տար դեռ այն ժամանակ, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Բողոքի գործողության մասնակիցների ասելով, հենց Դավթյանի պաշտոնավարման շրջանում է Հայաստանում քաղբանտարկյալնեի թիվն ավելացել: Բողոքի գործողությանը մասնակցող «Երկիր Ծիրանիի՚ կուսակցապետ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ եթե դատաիրավական համակրգը չփոխվի, երկրում կարգ ու կանոն չի հաստատվի: Ցուցարարները նաև հայտարարել են, որ բողոքի գործողությունը կլինի շարունակական բնույթի: