Արմինֆո. Տվյալ պահին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում ծրագրված չէ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ ռուսաստանցի քաղաքագետ Մաքսիմ Մայորովը համոզմունք էր հայտնել, որ այս տարի կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում, քանի որ, քաղաքագետի կարծիքով, Ղարաբաղից զատ կան մի շարք այլ հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել: