Արմինֆո.Հասարակության և ոստիկանության հարաբերություններում որոշակի անդունդ կար, որը մենք փորձում ենք հաղթահարել: Այդ մասին մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նրա խոսքով, հասարակության և ոստիկանության հարաբերությունները պետք է ավելի բարձր մակարդակի վրա դրվեն: «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի հասարակությունը գոհ մնա ոստիկանության աշխատանքից, դա շատ կարևոր է»,- նշել է ոստիկանպետը:
Օսիպյանը հայտարարել է նաև, որ ոստիկանությունում բարեփոխումներ միշտ են եղել՝ երեկ, այսօր և վաղը: «Զգալի աշխատանք է կատարվել, բայց վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ բարեփոխումները բավարար չեն, և մենք պետք է զարգացնենք դրանք: Անհրաժեշտ է վերացնել արատավոր երևույթները, որոնք ստվեր են նետում ոստիկանության և հասարակության միջև հարաբերությունների վրա՝ առաջին հերթին արմատախիլ անելով կոռուպցիան: Ոչ մի ոլորտում կոռուպցիա չպետք է լինի»,- ասել է Օսիպյանը: