Արմինֆո. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան Հայաստանում՝ անկախ ՀՀԿ կամքից: Այդ մասին նախօրեին լրագրողներին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով, այդ ընտրությունները կարելի է կազմակերպել տարբեր ձևերով: Ըստ որում, նա չի հստակեցրել, թե հատկապես ինչպիսի: «Ժողովուրդը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և դրանք տեղի կունենան՝ անկախ ՀՀԿ կամքից»,- ասել է Ավինյանը:
Ավելի վաղ Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ներկայումս վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա: Ինչպես նշել էր նա, ՀՀԿ-ն պատրաստվելու է բացառապես 2022 թ. ընտրություններին:
Նշենք, որ մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան արդեն 2018 թվականին: