Արմինֆո. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով մայիսի 28-ին Երևան կժամանի Ֆրանսիայի և Եվրոպայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Ժան-Իվ Լե Դրիանը Երևանում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: