Արմինֆո.Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է այն անձանց բացահայտմանը նպատակաուղղված աշխատանքը, որոնք մեղսակից են կոռուպցիային և ապօրինի հարստացմանը: Մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նրա ասելով, ԱԱԾ-ն արդեն բերման է ենթարկել մի շարք անձանց` նրանց ապօրինի հարստացման կոռուպցիոն սխեմաների բացահայտումից հետո: «Նախնական օպերատիվ տվյալները հաստատել են մեր կասկածները: Առաջիկայում հասարակայնությունը կտեղեկացվի մեր աշխատանքի արդյունքների մասին՚, - ասել է ԱԱԾ ղեկավարը: Նա կարևորել է բարձր մասնագիտական մակարդակով աշխատանքի անցկացումը, որպեսզի ոչ ոքի մոտ կասկածներ չծագեն: Արթուր Վանեցյանն, ի դեպ, խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք կհրապարակվեն բարձրաստիճան պաշտոնյաների անուններ: «Մենք ասել ենք, որ մայիսի 23-ից կսկսենք ակտիվ գործողություններ: Գործողություններն սկսվել են, և առաջիկա օրերին կլինեն հրապարակումներ՚, - ասել է նա, հավելելով, որ ինքը կողմ է պետությունից յուրացրած միջոցների վերադարձմանը պետական բյուջե: ԱԱԾ տնօրեննն ընդգծել է որ սկսված աշխատանքը կլինի դժվար և ծավալուն: