Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում Պետդեպարտամենտի բյուջեի և արտաքին քաղաքականության գերակայությունների շուրջ լսումների ժամանակ, որոնց մասնակցել են պետքարտուղար Մայք Փոմփեոն, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը և Դևիդ Ցիցիլինը բարձրացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Մասնավորապես, Բրեդ Շերմանը Պետդեպարտամենտին առաջարկել է չեզոքություն պահպանել, երբ Կոնգրեսում քննարկվի Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչելու հարցը:
Դեյվ Թրոտն, իր հերթին, ընդգծել է Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարևորությունը` ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու նպատակով: Նա նաև խոստացել է քվեարկության դնել համապատասխան բանաձևը` մինչև ներկայիս Կոնգրեսի լիազորությունների ժամկետի ավարտը:
Իսկ կոնգրեսական Ցիցելինը դիմել է պետքարտուղարին, հարցնելով, թե արդյոք նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան` Փոմփեոն հայտարարել է, որ կծանոթանա հարցին: