Արմինֆո. Հայաստանը կշարունակի ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում, ներառյալ ռազմա-տեխնիկական ոլորտը: Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց ՀՀ խորհրդարանի ամբիոնից, պատասխանելով հրթիռային համակարգերի գնման մասին ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցին:
Վարչապետի խոսքերով, թեմայի փակ բնույթից ելնելով չի կարելի հրապարակայնորեն խոսել նոր համակարգերի մասին: Վարչապետը հիշեցրել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, որն անցկացվել է լավ մթնոլորտում, հարց բարձրացվեց երկկողմ հարաբերությունների խորացման մասին բոլոր ուղղություններով, չբացառելով նաև ռազմաքաղաքական համագործակցությանը: «Կարծում եմ, որ այդ հարաբերությունները կզարգանան առաջիկա տարիներին», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև ընդգծել է երկու երկրների միջև վստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը: