Արմինֆո. Իսրայելի Քնեսետը հերթական անգամ կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես հաղորդել է Jerusalem Online կայքը, այդ հրացի շուրջ քննարկումը, որը նխաձեռնել է «Մերեց՚ կուսակցությունից Քնեսետի անդամ Տամար Զանբերգը, երկրի օրենսդրական մարմնում կընթանա մայիսի 23-ին:
Հիշեցնենք, որ այդ քննարկումները նախաձեռնվել են Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին: Իսրայելի մի քանի նախարարներ և խորհրդարանականներ կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը` Թուրքիայի նախագահ Էրդողանի Իսրայելի հասցեին արված վիրավորական հայտարարություններից հետո: Ուշագրավ է, որ այդ քայը բացասական է ընկալվել հասարակության շրջանում: Այդ առնչությամբ կոշտ արձագանք է հնչեցրել նաև System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը` կոչ անելով չշահարկել Հայոց ցեղասպանության թեման քաղաքական շահաբաժիններ ստանալու համար: