Արմինֆո. Մայիսի 23-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Սասնա Ծռերի՚ գործով դատավարությունը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
«Սասնա Ծռեր՚ խմբի անդամները դատարանի դահլճ չեն բերվել, քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ 10 ժամով հեռացվել էին դատարանի դահլիճից: Փաստաբաններն ու «Սասնա Ծռերի՚ աջակիցներն ի նշան բողոքի լքել են դատարանի դահլիճը: Դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով, քանի որ նոր հանրային պաշտպան Մխիթար Ավետիսյանը պետք է ծանոթանա գործի նյութերին: