Արմինֆո. Իրանը Հայաստանի համար բարեկամական երկիր է: Մայիսի 22-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, հարևան երկիր, որի հետ ստեղծվել է փոխշահավետ համագործակցություն: Մենք մտադիր ենք շարունակել զարգացնել այդ համագործակցությունը, ինչի մասին խոսվել և երկուստեք հավաստիացումներ են տրվել մայիսի 13-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ՚, - ընդգծել Տիգրան Բալայանը: