Արմինֆո.ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հեռանալու որոշում է կայացրել:
«ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի
պաշտոնում երկարամյա գործունեությունից հետո հեռանալու որոշում եմ կայացրել և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ արդյունավետ աշխատանքի, գործընկերային ու ընկերական ջերմ փոխհարաբերությունների համար, շնորհակալ եմ նաև Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած բազմաթիվ ձեռքբերումներում ձեր էական ներդրման համար: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է, բոլորիս հաջողություն ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում՚, - ասվում է Նելլի Մանուչարյանի` ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում: