Արմինֆո. «Հիմա Հայաստանում այլ իրավիճակ է, Հայաստանի քաղաքացիներն այժմ վստահում են կառավարությանը, կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ մեր մոտեցումը մնացել են նույնը, մենք գտնում ենք, որ այն գործի բացառապես կամավոր հիմունքներով»: Այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Էլք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Գորգիսյանը նշել է, որ դաշինքի պատգամավորները հայտարարել են, որ կուտակային կենսաթոշակային համակարգը շատ հաջողությամբ աշխատում է ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանի կողմից առաջարկված տարբերակը բավականին անհաջող է: «Մենք պայքարել դրա դեմ: Ըստ մեր դիրքորոշման, «պարտադիր» անվանումը պետք է վերանա, սակայն, դա պետք է արվի այնպես, որպեսզի չտուժի մեր երկիրը», - ասել է պատգամավորը, հայտարարելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանի Թանդիլյանը նույնպես այդ կարծիքին է:
Գորգիսյանը համաձայն չէ այն կարծիքին, որ ընդդիմությունից իշխանության գալուց հետո դաշինքի ներկայացուցիչների կարծիքներն արմատապես փոխվեցին, մասնավորապես, կապված Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: «Ընդդիմությունից իշխանության անցնելու արդյունքում փոխվել է պատասխանատվության բեռը: «Ելք» դաշինքն իր ընդդիմադիր գործունեության ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը չի կարողանում իր կարողություններն արդյունավետ օգտագործել այդ կառույցներում: Եվ եթե դրանք չեն օգտագործվում, մենք պետք է դուրս գանք այդ կառույցներից: Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, գտնում է, որ կարող է լուծել այդ խնդիրները, և դրանք օգտագործել մեր երկրի բարօրությանը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, «Ելք» դաշինքը երբեք որևէ դիրքորոշում չի արտահայտել այդ կազմակերպությունում Հայաստանի անդամակցության առումով: Մենք բազմիցս նշել ենք, որ երկրի անվտանգության հարցերում անհրաժեշտ է իրականացնել ավելի հետևողական քաղաքականություն», - եզրափակել է պատգամավորը: