Արմինֆո. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանն անթույլատրելի է համարում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շահարկումը Թուրքիայի հետ իրենց բարդ աշխարհաքաղաքական խաղում։ Նա այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբբուքի՚ իրի էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ կոչեր են հնչել: Մասնավորապես, Իսրայելի վարչապետի որդին` Յաիր Նեթանյահուն «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Կիպրոսի, հույների, քրդերի և հայերի նկատմամբ վայրագությունների համար: Նույն օրը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծին հավանություն են տվել Քնեսետի 50 պատգամավորներ, որոնք ներկայացնում են ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունները: Մեկ օր առաջ Իսրայելի գիտության նախարար Օֆիր Ակունիսը հայտարարել էր միջազգային ասպարեզում Թուրքիային մեկուսացնելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ակունիսն Իսրայելի արդեն երրորդ նախարարն է, որ խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` Իսրայելի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների ֆոնին: Մինչդեռ, Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Խոտովելին նշել է, որ Թել Ավիվը մտադիր չէ սառեցնել Անկարայի հետ հարաբերությունները, քանի որ «Թուրքիան տարածաշրջտանի կարևոր երկիր է: «Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցվում են ոչ թե բարեկամության, այլ տարածաշրջանում չափազանց կարևոր շահերի հիման վրա՚, - հավելել է փոխարտգործնախարարը: