Հինգշաբթի, 17 Մայիսի 2018 16:17
Տաթևիկ Շահունյան

Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է կրճատել ծառայողական մեքենաների թիվը և ուսումնասիրել պաշտոնյաների գործուղումներին առնչվող հարցը, որոնք հաճախ վերածվում են «տուրիստական շրջագայությունների՚

Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է կրճատել ծառայողական մեքենաների թիվը և ուսումնասիրել պաշտոնյաների գործուղումներին առնչվող հարցը, որոնք հաճախ վերածվում են «տուրիստական շրջագայությունների՚

Արմինֆո. Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ  պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել ՀՀ  առողջապահության նախարարության աշխատակազմին՝ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությանը տրամադրելու նպատակով:

Համապատասխան տրանսպորտային միջոցները գործակալությանը հնարավորություն կտան տեղերում մարզերում տեղակայված բժշկական կազմակերպություններում մշտադիտարկում, դիտարկում, ուսումնասիրություններ, տեղերում փորձագիտություն իրականացնել:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների հարցին և, դիմելով   ՀՀ առաջին  փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, նշել է, որ պետք է գույքագրել  ծառայողական ավտոմեքենաները և նրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր  իրականացնել:

 

Արարատ Միրզոյանը նշել է, որ  պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը բյուջետային ծախսերի եղած միջոցների վատնում է: «Տեղեկության համար ուզում եմ ասել, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված էր հինգ մեքենա, բնականաբար, մենք հրաժարվել ենք երեքից, երկուսի նպատակահարմարությունը դեռ կքննարկենք: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է  գրասենյակի համար նախատեսված չորս մեքենաներից երկուսից: Ես առաջարկում եմ մյուս նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարությունների տրամադրության տակ եղած սպասարկող ծառայողական մեքենաների ամբողջ պարկը, մոտեցումները »,-ասել է առաջին փոխվարչապետը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ կառավարության անդամների ուշադրությունն է հրավիրել գործուղումների հարցի վրա: «Խնդրում եմ ուշադրություն դարձնել, թեկուզ  նախարարությունների հետ աշխատել և ուսումնասիրել գործուղումների հարցը, որովհետև իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբեմն դրանք վերածվում են տուրիստական շրջագայությունների»,-նշել է նախարարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի