Արմինֆո. Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանին կոչ է անում զգալի առաջընթացի հասնել խոսքի ազատության, դատական ոլորտի անկախության, կոռուպցիայի վերացման գործում, փողերի լվացման և հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի գործում: Այդ մասին ասվում է հանձնաժողովի հայտարարությունում:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հիշեցնում են, որ եվրոպական արժեքներից՝ ժողովրդավարությունից, օրենքի ու մարդու իրավունքների գերակայությունից նահանջը կարող է հանգեցնել համաձայնագրի դադարեցմանը։
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ողջունում են Հայաստանի քաղաքացիներին վերջին օրերին տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցման կապակցությամբ, ինչպես նաև իրավապահների կողմից ցուցաբերված զսպվածությունը՝ չնայած տեղի ունեցած մի քանի ձերբակալություններին։ Բացի այդ, շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ակնկալում ընդարձակ համագործակցություն։
Եվրախորհրդարանի պատգամավորները ցավ են հայտնել, որ ԵՄ հետ համաձայնագիրը չի կարող լուծել սակագնային արգելքները՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով։ Այդուհանդերձ եվրախորհրդանականներն ընդգծել են, որ դա չի խանգարի ԵՄ-ին լինել Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը՝ այդպիսով ցույց տալով, որ ԵՄ-ի համար գլխավոր պայման չէ դառնալ ԵՄ-ի գլխավոր գործընկերը՝ ի հաշվի երրորդ կողմի հետ համագործակցության։
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին 2018-ի ընտրություններից հետո մեծացնել բանակցությունների տեմպը՝ հասնելով հիմնախնդրի խաղաղ լուծմանը։ Նրանք նաև հայտարարել են, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղ հարևանության հաստատմանը։ Եվրապատգամավորները նաև կոչ են արել, որ եվրոպական կառույցները մեծացնեն աջակցությունը այնպիսի ծրագրերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը։
Հավելենք, որ նախօրեին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հաստատել են ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: