Արմինֆո.Նախիջևանում տեղակայված հեռահար գործողության հրթիռները կարող են ոչնչացնել հակառակորդի ցանկացած թիրախ, Նախիջյան այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԹՈՒՐԱՆ-ը:
«Մեծ աշխատանք է տարվում Նախիջևանի ռազմական ներուժի ամրապնդման ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը հագեցած են ամենաժամանակաից սպառազինությամբ և տեխնիկայով»,- ասել է պետության ղեկավարը՝ ընդգծելով, որ Նախիջևանի բանակն այսօր կարող է ոչ միայն կասեցնել թշնամու ցանկացած սադրանք, այլև հաջողությամբ իրականացնել հակահարձակման գործողություններ: