Արմինֆո. Սևանի բնակիչները փակել են Երևան տանող ճանապարհը՝ պահանջելով Հայաստանի նոր կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում:
Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, պահաջում են վերանայել Սևանա լճի ափամերձ հատվածների վարձակալության մասին պայմանագրերը և վերադարձնել դրանք քաղաքապետարանի սեփականությանը: Քաղաքի բնակիչների դժգոհությունն է հարուցել ափամերձ տարածքների մի մասի տրամադրումը Հայ Առաքելական Եկեղեցուն, որոշ գործարարների և պաշտոնատար անձանց:
Նշենք, որ ակցիան շարունակվում է արդեն մի քանի ժամ, սակայն կառավարության ներկայացուցիչներն այդպես էլ չեն հանդիպել մասնակիցների հետ:
Հատկանշական է ճանապարհների փակմամբ համանման ակցիաներ են այս օրերին տեղի ունենում ամբողջ հանրապետությունում: Այս կամ այն երևույթից դժգոհող մարդիկ փակում են փողոցները՝ պահանջելով հանդիպում նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Սակայն, կառավարության անդամներն անտեսում են այդ ակցիաները: