Արմինֆո.«Մերժիր Տարոնին և իր բարեկարգումը» բողոքի ակիցիայի մասնակիցները ներխուժել են Երևանի քաղաքապետարանի շենք՝ չնայած պահպանության ծառայության դիմադրությանը: Նրանք պահանջում են Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Մարգարյանի թիմը փակել է քաղաքապետի աշխատասենյակի մուտքը:
Քաղաքապետարանի աշխատակիցներն առաջարկել են ցուցարարներին գոյություն ունեցող խնդիրների շուրջ քաղաքապետի հետ զրուցել բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, ակցիայի մասնակիցները պահանջում են Երևանի քաղաքապետի անվերապահ հրաժարականմը: «Միայն քաղաքապետի հրաժարականը, ոչ մի բանակցություն»,- հայտարարում են նրանք:
Նշենք, որ նախօրեին վերսկսվել էին քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիաները: Ցուցարարները կրկին պահանջել են, որպեսզի Տարոն Մարգարյանը հետևի Հայաստանի նախկին նախագահի և նախկին վարչապետի օրինակին ու հրաժարական տա: Հիշեցնենք, սակայն, որ մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ զրույցում քաղաքապետը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ: