Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Ինչպես հաղորդել է ԱՊԱ-ն, հայտարարությունում ասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հաշտության գործընթացին աջակցության հնարավոր տարբերակները: «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է շփման գծում առկա իրավիճակի մասին: Արտգործնախարար Է.Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է ակտիվ բանակցությունների: Համանախագահները հայտարարել են, որ հունիսին կհանդիպեն Հայաստանի նոր ղեկավարության հետ՚, - նշված է հաղորդագրությունում: