Արմինֆո.ԵԽԽՎ անկախ կոմիտեն, որը հետաքննություն է իրականացնում կոռուպցիոն սկանդալների առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ գործով, որոշել է սառեցնել ԵԽԽՎ 4 ադրբեջանցի պատգամավորների մանդատները` պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, պատժամիջոցներն առնչվում են նաև Պեդրո Ագրամունտին, ում արգելվում է մասնակցել դիտորդական առաքելություններին և զբաղեցնել զեկուցողի պաշտոն` 10 տարվա ընթացքում:
Հավելենք, որ «Ադրբեջանական լանդրոմատ՚ կոչվող գործի քննության արդյունքում բացահայտվել են տարբեր կոռուպցիոն սխեմաներ` խոշոր միջազգային պաշտոնյաների մասնակցությամբ` միջազգային ասպարեզում Բաքվի շահերը ներկայացնելու նպատակով: