Արմինֆո.Մայիսի 14-ին Սոչիում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի ամենակայն շրջանակ: Մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյնաը:
«Ես չէի ցանկանա այս ձևաչափով, այսպես ասած, ոտքի վրա ամփոփել ինչ-որ արդյունքներ: Սակայն, նշեմ, որ քննարկվել է հարցերի ամենալայն շրջանակ, դա շատ արդյունավետ հանդիպում էր՚, - հայտարարել է վարչապետը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք շոշափվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Արցախի` բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հեռանկարը, վարչապետն ասել է. «Կայացել է ընդհանուր քննարկում, մենք շատ չենք կոնկրետացրել՚: