Արմինֆո.ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանն ազատ են արձակվել քննիչի որոշման հիման վրա: Մայիսի 15-ին այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա ասելով, հարուցվել է քրեական գործ, պատգամավորները ձերբակալվել էին այդ գործի շրջանակում, իսկ այնուհետև ազատ էին արձակվել քննիչի որոշման հիման վրա: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության կենթարկվի` նրա մեղքը հաստատվելու դեպքում, Դավթյանը հայտարարել է, թե օրենքի առջև բոլորը հավասար են:
Ինչ վերաբերում է այն փաստերին, որ բողոքի ակցիաների ընթացքում որոշ մարդիկ մեքենաներից դուրս էին գալիս և հարձակվում ցուցարարների ու լրագրողնների վրա, գլխավոր դատախազը հայտարարել է, որ բոլոր փաստերի առնչությամբ վարույթներ են հարուցվել, իսկ այդ հանցագործությունները բացահայտում են նախաքննության մարմինները: